ԶԱՏԿԱԾԵՍԸ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Ես Զատկածեսը նշել եմ Արցախում,

ես իմ ընտանիքի հետ ձվակռիվ էի խաղում։

Զատկածեսը շա՜տ-շա՜տ ուրախ անցավ

ես հավկիթներով հաղթել եմ տատիկիս ,

մայրիկիս, եղբորս ։ Առավոտյան ես գնացի

ընկերոջս տուն, նա ինձ նվիրեց տոնական հավիկիթ

մեկ ժամ հետո , մենք միասին

գնացինք տատիկիս տուն, ես էլ նրան նվիրեցի ձու,

նաև տատիկս ինձ ու նրան հյուրասիրեց

թեյ ու քաղցրավենիքներ, այսպես

անցավ իմ Զատկածեսը։

Բարեկենդանի ծես


Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին:

Continue reading Բարեկենդանի ծես